ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Ակտիվացնում են

Ակտիվացնում են
11.03.2016 | 00:55

ՀՀԿ-ի չխոսկան, ելույթներ չունեցող պատգամավորներին նախագահականից «ծանուցում» է եկել` ինչո՞ւ եք այդքան պասիվ: Մեր տեղեկություններով, այն հանրապետականները, ովքեր այս տարիներին նիստերի ժամանակ «ծպտուն» չեն հանել, նախազգուշացվել են` փոխեք ձեր գործելաոճը: Խոսքը, բնականաբար, մականունավոր պատգամավորներին չի վերաբերում, այլ նրանց, ովքեր կարող են ելույթ ունենալ, բայց դրա «իմաստը» չեն տեսնում:
Այս զգուշացման մեջ վերջիններս վտանգ են տեսնում, կարծելով, որ իրենց անուղղակիորեն ասվել է, որ չեն կարող լինել ապագա խորհրդարանում: Բայց «չխոսկանները» հույսը չեն կորցնում, և առաջիկայում «բոցավառ» ելույթներ կունկնդրենք:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1444

Մեկնաբանություններ